Տարօրինակ բառեր Ֆ․ Եղոյան

Լինում է, չի լինում, մի տղա է լինում։ Նա չի կարող հարցը ճիշտ ձևավորել։ Նա ամեն օր մեկին ձանձրացնում է իր բառերով։ Եվ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա բառերին։ Եվ նրան անվանեցին հարցասեր։

Մի օր նա հարցասերը եկավ մեկի մոտ և հարցրեց։

-Ինչու՞ ստեղնաշարը համակարգիչ ունի։

Կամ թե՝

-Ինչո՞ւ դուռը տուն ունի։

Մարդին չէին կարող պատասխանել նրա հարցերին։ Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում։

Հարցասերը միշտ մեկին հարցնում էր

-Ինչո՞ւ կոշիկը մարդ ունի։

Այդ տղան մեծանում էր, մեծանում, բայց այդպես էլ մնում էր հարցասեր ,բայց ոչ սովորական հարցասեր ,այլ թարս հարցասեր։ Մի օր էլ այդ տղան որոշեց գնալ մի սարի գագաթ և այնտեղ մի սեղնատուն շինեց։

Նա այնտեղ հնարում էր նոր, շատ հարցեր, հնարում էր և ուրիշներին հարցնում , որ այդ հարցերի պատասխանը գտնեն, բայց այդպես էլ, ոչ ոք չգտան պատասխաները։

Երբ նա մահացավ, մի կեդանամարդ վերակենդանացրեց նրա կյանքը , հենց այդ հարցասերը բացեց աչքերը, նա վախեցավ, որովետև նա տեսավ այդ կենդանամարդուն։ Երբ նա հանգստացավ, նրանք ընկերացան և այդ կենդանամարդը ցույց տվեց շատ անսովոր ուրիշ բաներ ․ օրինակ՝ դռաշուն, համկարգչաշիշ, կատվածաղիկ և այլն։ Այդպես թարս հարցասերը և կենդանամարդը ընկերացան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *