Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ

փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

Խորհդավոր-գախնիկներ պարունակող, առեղկվածային

Բուրմունք-անուշ հոտ,բույր

Սոսափում-շշնջալ

Պարծենում-գլուխ գովալ

Քիթը վեր ցցի-գոռոզանալ, մեծամտանալ

2. Բարդ բառերը ընդգծի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով։

4. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Դո՛ւրս գրիր Ձմեռ պապի խոսքը:

-Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ:

5. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին

պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին:

Ծառերը բողբոջում էին:

Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:

Փշատերևը կանգնած էր:

Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները։

Աստղերը վառվեցին։

6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ զարմանք-զարմանալ

Ուրախ – ուրախանալ, ուրախություն

Տխուր – տղրել

Բողբոջ – բողբոջել

Կանաչ – կանաչել

Չոր – չորանալ

7. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն

Տերև-տերևաթափ, տերևակալում, փշատերև

Տոն-տոնածառ, տոնական, տոնախմբություն

Ծառ-տոնածառ, ծոռուղի, ծառատունկ

Փուշ-փշատերև, փշածաղիկ, փշապսակ

Ծաղիկ-ծաղկափունջ, ծաղկաթերթիկ, ծաղկազարդ

Թերթիկ-ծաղկաթերթիկ, հազարաթերթիկ, քվյաթերթիկ

8. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր: Օրինակ

փոքր + իկ = փոքրիկ

Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

Բ. Ություն, իկ, ավոր

Ուրախ+ություն=ուրախություն

Խորհուրդ+ավոր=խորհրդավոր

Փուշ+իկ=փշիկ

9. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Անտառ, ծառեր, փշիկներ, նապաստակ, գազանիկներ, սկյուռ

ԵզակիՀոգնակի
 Անտառ Գազանիկներ
 Նապաստակ Ծառեր
 Սկյուռ Փշիկներ

10. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան

սյունակում.

Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար,

զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ,

հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

ի՞նչի՞նչպիսիի՞նչ անել
 Անտառ Կանաչ  Նայում է
 Տոնածառ Գեղեցիկ Բողբոջում էին
 Գիշեր Փշատերև Թափվում են
 Ընկույզ Տխուր Զարդարում էին
 Կաղին Փոքրիկ Պատրաստվում էին
 Փաթիլ Դալար Զարդարված է
 Սկյուռ Խորհրդավոր Հարցնում է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *