Գրիմ եղբայրներ «Սպիտակաձյունիկը,20․12․2022»

Ձմռան մի օր թագուհին բաց պատուհանի մոտ կար էր անում, հանկարծ ասեղը մատը ծակեց, և կարմիր արյան մի քանի կաթիլ ընկան սպիտակ ձյան վրա: Թագուհին անչափ հավանում է սպիտակի և կարմիրի համադրությունը և ինքն իրեն ասում. «Երանի ես աղջիկ ունենամ, ով ձյան պես սպիտակ մաշկ կունենա, արյան պես կարմիր շուրթեր, և նրա մազերը կլինեն այս պատուհանի սև շրջանակի պես սև»: Շուտով թագուհին աղջիկ է ծնում՝ ձյան պես սպիտակ մաշկով, արյան պես կարմիր շուրթերով և էբենոսափայտի պես սև մազերով: Նրան անվանում են «Սպիտակաձյունիկ»: Ցավոք, երեխայի ծննդից հետո թագուհին մահանում է:

Մեկ տարի անց թագավորը նոր կին է բերում: Այս կինը գեղեցիկ էր, բայց գոռոզ: Նա մի կախարդական հայելի ուներ, ամեն օր կանգնում էր դրա առաջ և հարցնում, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում էր, որ իրենից ավելի սիրուն չկա մեկը: Թագուհին բավարարվում էր, որովհետև հայելին երբեք չէր ստում: Սպիտակաձյունիկը մեծանում էր և գնալով ավելի ու ավելի գեղեցկանում: Երբ նա դառնում է 7 տարեկան, էլ ավելի է գեղեցկանում, թագուհուց ավելի:

Մի անգամ, երբ թագուհին հարցնում է իր հայելուն, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ, հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրում ես, տիրուհի, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը հազար անգամ գեղեցիկ է ավելի»:
Այս լսելով՝ թագուհին ապշում է, այնուհետև ատելությամբ ու նախանձով է լցվում Սպիտակաձյունիկի նկատմամբ: Մի օր թագուհին իր որսորդներից մեկին հրամայում է աղջկան տանել մութ անտառ և այնտեղ սպանել նրան: Որպես նրա մահվան ապացույց որսորդը պետք է բերեր Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը: Որսորդը տանում է աղջկան անտառ, բայց երբ պետք է հաներ դանակն ու սպաներ, Սպիտակաձյունիկը սկսում է աղաչել, որ չսպանի իրեն, ասում է, որ կփախչի անտառի խորքերը, և երբեք չի վերադառնա: Որսորդը մտածում է, որ միևնույն է, շուտով վայրի գազանները կհոշոտեն նրան, իսկ այսպես գոնե ինքը չի սպանի աղջկան ու խիղճը հանգիստ կլինի: Սպիտակաձյունիկը փախչում է, իսկ որսորդը մի կենդանի է սպանում, նրա թոքերն ու լյարդը բերում է թագուհուն, թագուհին դրանք եփել է տալիս և ուտում:

Մի քանի օր անտառում թափառելուց հետո Սպիտակաձյունիկը մի փոքրիկ խրճիթ է գտնում, որը պատկանում է յոթ թզուկներին: Քանի որ որևէ մեկը խրճիթում չկար, Սպիտակաձյունիկը ուտում է նրանց ուտելիքից, խմում է նրանց գինուց, փորձում նրանց բոլորի մահճակալները և քնում վերջին՝ յոթերորդ մահճակալի վրա: Երբ թզուկները վերադառնում են տուն, նրանք միանգամից հասկանում են, որ որևէ մեկը մտել է տուն, որովհետև ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրանք թողել էին: Այնուհետև նրանք գտնում են քնած Սպիտակաձյունիկին: Վերջինս արթնանալով պատմում է նրանց իր գլխի եկածը: Թզուկները խղճում են աղջկան և թույլ տալիս ապրել իրենց հետ՝ այն պայմանով, որ նա պետք է տան գործերը անի: Նրանք նաև զգուշացնում են աղջկան, որ երբ իրենք տանը չեն լինում, նա շատ զգույշ լինի: Միևնույն ժամանակ թագուհին կրկին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը: Հայելին պատասխանում է. «Ի՜նչ խոսք, սիրուն ես, տիրուհի՛, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը՝ յոթ սարերի հետևում, յոթ թզուկի խրճիթում, գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, երբ հասկանում է, որ որսորդն իրեն խաբել է, և Սպիտակաձյունիկը կենդանի է:

Թագուհին մտածում-մտածում է, թե ինչպես կարող է աղջկա հախից գալ: Այնուհետև այն կերպարանափոխվում է՝ վերածվելով չարչի կնոջ: Չարչու կերպարանքով թագուհին հասնում է թզուկների խրճիթը, տեսնելով Սպիտակաձյունիկին, առաջարկում է մետաքսից պատրաստված քուղեր: Աղջիկը, կարծելով, որ պատկառելի կին է, հավատում է և տուն թողնում, չարչին էլ իր հերթին առաջարկում է քուղավորել նրան, բայց այնպես արագ ու ձիգ է քաշում քուղերը, որ Սպիտակաձյունիկը շնչահեղձ է լինում ու ընկնում հատակին: Երբ թզուկները վերադառնում են, արձակում են Սպիտակաձյունիկի քուղերը, նա սկսում է կամաց-կամաց շնչել ու ուշքի գալ: Հաջորդ օրը թագուհին հայելու միջոցով իմանում է, որ Սպիտակաձյունիկը փրկվել է: Այս անգամ նա կերպարանափոխվում է, որպես սանր վաճառող և աղջկան սանր է նվիրում: Նա սանրում է աղջկա մազերը թունավոր սանրով: Հենց սանրը կպչում է նրա մազերին, թույնը ներգործում է, և Սպիտակաձյունիկն անշնչացած ընկնում է: Այս անգամ նույնպես թզուկների շնորհիվ փրկվում է:

Հաջորդ օրը թագուհին կրկին հայելուց իմանում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է: Նա կատաղությունից սկսում է դողալ և ասում, որ կյանքի գնով էլ լինի, Սպիտակաձյունիկը պետք է մեռնի: Նա սև կախարդանքով թունավոր խնձոր է ստեղծում: Կերպարանափոխվում է գյուղացու և գնում թզուկների խրճիթը: Աղջիկը սկզբում տատանվում է, կասկածում, այնուհետև թագուհին կիսում է խնձորը, և ուտում սպիտակ (անվնաս) մասը, Սպիտակաձյունիկը, տեսնելով, որ վտանգ չկա, վերցնում է մյուս՝ կարմիր (թունավոր) կեսը: Հենց որ կծում է, անշնչացած ընկնում է: Այս անգամ թզուկները չեն կարողանում փրկել աղջկան, քուղերն արձակում են, մազերը սանրում, ջրով ու գինով լվանում, բայց Սպիտակաձյունիկը ոչ մի կերպ չի արթնանում: Նրանք կարծում են, որ նա մահացել է, և նրան պառկեցնում են ապակե դագաղի մեջ: Իսկ թագուհին վերջապես գոհանում է հայելու պատասխանով: Մի անգամ մի արքայազն ճանապարհորդում է անտառով: Տեսնելով Սպիտակաձյունիկի դագաղը՝ նա սիրահարվում է ու ասում թզուկներին, որ դագաղը տան նրան, և նա փոխարենը ամեն ինչ կտա: Բարի թզուկները խղճում են արքայազնին և համաձայնվում: Ծառաները դագաղը տանում էին ուսերի վրա, խոտերի վրա փոքր-ինչ ցնցվելու պատճառով աղջկա կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս է գալիս, և նա արթնանում է: Արքայազնը ուրախանում է ու առաջարկում Սպիտակաձյունիկին դառնալ իր կինը: Վերջինս համաձայնվում է: Զույգն իրենց հարսանիքին հրավիրում են բոլոր թագավորներին ու թագուհիներին՝ Սպիտակաձյունիկի խորթ մորը նույնպես: Մինչ այդ թագուհին, կարծելով, որ աղջիկը մեռած է, հարցնում է իր հայելուն, թե ով կա իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրուն ես, տիրուհի՛, բայց երիտասարդ թագուհին, հազար անգամ գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, ուզում է տեսնել երիտասարդ թագուհուն: Հենց մտնում է պալատ, տեսնում է Սպիտակաձյունիկին ու ապուշ կտրած քարանում: Որպես պատիժ թագուհուն կրակի վրա շիկացված երկաթե կոշիկներ են հագցնում և ստիպում պարել այնքան մինչև շունչը փչի:

Առաջադրանքներ

1. Ընթերցել հեքիաթը:

2. Բառարանների օգնությամբ բացատրել անծանոթ բառերը:

էբենոսափայտ – սևափայտ

3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրել և կազմել բարդ բառեր:

Լույսթույնկենդանիտերմեջուղիանուրջկամուրջկատու:
Ությունբարվորակելերեսազգիուկկից:

Լուսավոր, թունավոր, կենդանություն, տերություն, միջակ, ուղեկից, անրջել, կատվազգի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *