Թռչունի մտածմունքը,31․01․2023

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Քարդ, աշխարհք-ամբողջ աշխարհ, շինել-պատրասնել։

  • Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Պանաստեղցությունը ներկայացնում է այն, որ հենց աչկերը բացում ես աշխարհ չես չանաչի։

  • Նշի՛ր  քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:
  • Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:
  • Աշխարհը շատ մեծ քաղաք է, նա շինված է շատ բանեից քարերից, հողերից, ծառերից և այլ բայց ծիտիկը չեր հասկանում, թե ինչից է շինած աշխարհը
  • Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
  • Թռչունին նամակ գրիր:

Բարև, սիրելի թռչուններ ես Ֆերդինանտն եմ։ Ես գիտեմ, որ դուք ձմեռը սովաց եք մնում և ես ձմեռը ձեզ հաց եմ տաու, որ դուք սովաց չմնաք։

Սիրով՛ Ֆերդինանտ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *