Ջեկոյի նոր արկածները

Կար-չկար մի Ջեկո անունով շնիկ կար։ Այդ շնիկը երազում էր դառնալ առաջին շնիկը, որը եղել է տիեզերքում։ Ջեկոն պարապում էր առավոտից իրիրկուն, իրիրկունից առավոտ։ Ջեկոն շատ գիրք է կարդում տիեզերքի մասին, որ դառնա փորձառու շնիկ, բայց այդ շնիկը չուներ տեր։ Երբ Ջեկոն հիշում էր, որ նա չունի տեր, նա տխրում է և լաց լինում։ Մի օր Ջեկոն որոշեց, որ պետք է գտնի իր համար տեր։ Չորեքշաբթի օրը նա գնաց իր համար տեր գտնելու։ Նա ման էր գալիս առավոտից իրիրկուն, իրիրկունից առավոր, բայց այդպես էլ չգտավ իր համար տեր։ Մյուս օրը նա նորից գնաց իր համար տեր գտնելու։ Ջեկոն շատ քայլեց և հոգնեց։ Ջեկոն որոշեց նստել տաղավարի վրա։ Երբ նա հանգստանում էր , Ջեկոյին հանդիպեց մուկը։ Մուկը տեսավ շնիկին և բարևեց։ Շնիկը տեսավ մկնիկին, ասաց․

-Բարև, շնիկ, քո անունը ի՞նչ է։

-Իմ անունը Ջոկո է։ Բա քո անունը ի՞նչ է։

-Իսկ իմ անունը Րաֆի է։

-Արի իրար հետ ընկերություն անենք,-ասաց Ջեկոն։

-Արի,- պատասխանեց Րաֆին։

-Բա դու տեր ունես,-ասաց Րաֆին։

-Չէ, չունեմ,- ասաց Ջեկոն,-հենց այսօր էլ ուզում եմ գտնել ,բայց չեմ կարող։

-Արի միասին գտնեք,-ասաց Րաֆին։

-Արի,- պատասխանեց Ջեկոն։

Նրանք գնացին միասին փնտրելու Ջեկոյի համար տեր։ Նրանք քայլում էին առավոտից գիշեր, գիշերից առավոտ և վերջապես նրանք գտան Ջեկոյին տեր։ Տերը մի ջահել տղա է, իսկ նրա անունը Վյաչեսլավ է։ Վյաչիսլավը հավանեց շնիկին և մկնիկին։ Վյաչեսլավը որոշեց, որ նա վերցնելու է շնիկին և մկնիկին իր տունը, բայց Վյաչեսլավը չգիտեր, որ շնիկն ու մկնիկը կարող են խոսել։ Երբ տղան արթնացավ , նա տեսավ, որ շնիկը ու մկնիկը խոսում են։ Երբ նա մոտեցավ , նա ասաց ,թե ինչ է կատարվում։ Մկնիկը ասաց, որ իրենց անունները Րաֆի և Ջոկո է։ Ռաֆին ասաց, որ Ջոկոն իր համար տեր էր գտնում։ Ջոկոն ասաց, որ նա ուզում էր դառնալ առաջին շնիկը, որը թռչել է տիեզերք։ Վյացեսլավը հասկանում էր Ջոկոյին և սարքեց տիեզերանավ Ջեկոյի համար, Ջոկոն ուրախացավ և մտավ տիեզերանավի մեջ և թռավ տիեզերք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *