Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը հակված էր անհեթեթ ու ծիծաղալի մտքերի, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի ողջամիտ ու խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:

Մի երեկո թագավորն ասում է.

– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:

– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է:

Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:

Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղրևանու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաով:

Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.

– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:

Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.

– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:

Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.

– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:

Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը:

Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:

Առաջադրանքներ

1) Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և առցան բառարանի օգնությամբ բացատրիր

2) Դուրս գրի՛ր թագավորի խոսքերը

3) Դուրս գրի՛ր երդասարդի խոսքերը

4) Դուրս գրի՛ր հեղինակի խոսքերը

5) Ի՞նչ էր ասել թագավորը երիտասարդին

6) Ի՞նչ ասաց կինն և ծերուկը, դուրս գրի՛ր այդ մասը

7) Հորինուկ հորինիր «Չար թագավոր» վերնագրով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *