Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։

Մրմունջ-շշնշոց

Անուրջ-երազ

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։

«Բնություն»

Ես ընտրեցի այս վերնագիրը որովհետև այն համապատասխանում է այս բանաստեղծության։

  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։

Կապույտ լճեր-նայում էի ես կապույտ լճերին

Ձյունապատ լեռներ-ես կարոտում եմ իմ ձյունապատ լեռներին

  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։

Թափանցիկթափանցիկ օդ

Աստղային-աստղային երազ

Կարոտի-կարոտել հայրենիքին

  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։

Թափանցիկ-ինչպիսի

Կարոտ-գոյական

Աստղ-գոյական

Անհուն-ինչպիսի

  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Կապույտ-կապույտ լճեր

Սպիտակ-ձյունապատ լեռներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *